Հայաստանի նախագահը Իրաքի հետ համագործակցությունը խորացնելու մեծ հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԲԱՂԴԱԴ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Իրաքը համագործակցությունը խորացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք պարտավոր են օգտագործել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական և քաղաքական կապերն ակտիվացնելու հնարավորությունների վերաբերյալ հարցին։

«Մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք։ Եվ մենք պարտավոր ենք այդ հնարավորություններն օգտագործել։ Խոսքս վերաբերվում է ինչպես երկու երկրների պատասխանատու քաղաքական գործիչներին, այնպես էլ ժողովուրդներին։ Մեր քննարկումները և՛ Իրաքի նախագահի, և՛ վարչապետի, և՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ այդ շրջանակներում են եղել»,-ընդգծեց Խաչատուրյանը։

Նախագահը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրաքը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, Հայաստանը դեսպանատուն ունի Բաղդադում, Իրաքը՝ Երևանում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկու դեսպանատների աշխատանքները բավականին ակտիվացել են։

«Սերտ համագործակցություն կա միջազգային տարբեր հարթակներում։ Մենք երբևիցե որևէ որոշման չենք համաձայնվել, որը կհակասի երկու երկրների շահերին։ Այսինքն՝ բոլոր հիմքերը կան, որպեսզի մեր բարիդրացիական, պատմական, մշակութային, քաղաքակրթական կապերն օգտագործենք մեր այսօրվա կյանքը բարելավելու, մեր երկրների քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար»,-եզրափակեց ՀՀ նախագահը։

Հայերեն العربية

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով