Քաղաքականություն

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում շարունակվում է փետրվարի 27-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը։

Ազգային ժողովը կքննարկի «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Հերթական նիստերի օրակարգում են նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցերը:

Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում