Միջազգային

Լեհաստանում ավիացիոն վառելիք տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում ավիացիոն վառելիք տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ավիացիոն վառելիք տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է «RMF FM» ռադիոկայանն ու հավելում, որ դեպքը տեղի է ունեցել Գրաբովնո Վելկիի տարածքում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը և Վրոցլավի քիմիական մասնագիտացված ստորաբաժանումը։

«Բաքից վառելիքի արտահոսք է եղել: Մեր խնդիրն է ստեղծել անվտանգ գոտի: Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է: Հրդեհ չի եղել»,- Պետական հրշեջ ստորաբաժանման ներկայացուցիչ Մարչին Պուրզինսկիի խոսքերը մեջբերել է ռադիոկայանը:

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։ Ոստիկանությունը վարորդներին խնդրել է խուսափել Գրաբովնո Վելկիի ուղղությամբ երթևեկելուց, քանի որ տեղական ճանապարհները կարող են արգելափակվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում