Քաղաքականություն

Նման հետախուզվողներ ևս ունեցել ենք, որ բռնել են ու բաց թողել. ՆԳ նախարարը ՝ Քամիլ Զեյնալիի Բաքու վերադառնալու մասին

3 րոպեի ընթերցում

Նման հետախուզվողներ ևս ունեցել ենք, որ բռնել են ու բաց թողել. ՆԳ նախարարը ՝ Քամիլ Զեյնալիի Բաքու վերադառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիի Բաքու վերադառնալու մասին լուրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու լուրերը։

«Կա ընթացակարգ, եթե հետախուզվողին բռնում են, իրենք մեզ հարցում են ուղարկում, մենք էլ հարցմանը պատասխանում ենք։ Դա բոլոր միջազգային հետախուզվողներին է վերաբերվում։ Մենք մեր գործառույթները լրիվությամբ իրավաչափ իրականացրել ենք։ Հարցում են ուղարկել, հարցմանը պատասխանել ենք։ Մենք մեր ընթացակարգից չենք շեղվել»,-ասաց Ղազարյանը։

Հարցին՝ թե արդյոք քաղաքական որոշում է կայացրել Ռուսաստանը, Ղազարյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել դա քաղաքական որոշում է, թե՝ ոչ: «Մենք նմանատիպ հետախուզվողներ էլի ունենք, որ բռնել են ու բաց են թողել։ Այդ հարցին կարող է ռուսական կողմը պատասխանել»,-նշեց Ղազարյանը։

Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակն «Արմենպրես»-ինհայտնելէր, որ Հայաստանի ՆԳՆ-ն փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Զեյնալիի փաստաբանին, մանրամասներ ներկայացրեցին, թե Հայաստանում ինչ մեղադրանքներ են ներկայացվել Զեյնալիին։ Զեյնալիի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվելՀայաստանիքրեականօրենսգրքի135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։

Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն ազատ են արձակել Զեյնալիին, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քամիլ Զեյնալին վերադարձել է Բաքու՝ տարածելով համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում