ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի գլխավորած պատվիրակությունը այցով ժամանել է Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT):
Պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Ատանաս Սլավովը, էներգետիկայի նախարար Ռումեն Ռադևը, բնապահպանության նախարար Յուլիան Պոպովը, պաշտպանության պետ, ծովակալ Էմիլ Էֆտիմովը, ինչպես նաև պաշտպանության և արտաքին գործերի փոխնախարարները։
Ըստ հրապարակման՝ բուլղարական պատվիրակությունը Ուկրաինա է ժամանել գնացքով։