Միջազգային

Իսրայելի բանակը ներկայացրել է Ռաֆահից խաղաղ բնակիչներին տարհանելու ծրագիր՝ նախքան ցամաքային գործողություն սկսելը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը ներկայացրել է Ռաֆահից խաղաղ բնակիչներին տարհանելու ծրագիր՝ նախքան ցամաքային գործողություն սկսելը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ռազմական կաբինետին է ներկայացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից քաղաքացիական անձանց տարհանելու և այնտեղ գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գումարտակները ոչնչացնելու ծրագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Բացի այդ, ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի՝ կաբինետը փետրվարի 25-ի ուշ երեկոյան հաստատել է Գազայի հատվածին «մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագիր այնպես, որ թույլ չտրվի այնպիսի թալան, ինչպիսին տեղի է ունեցել Գազայի հատվածի հյուսիսում և այլ շրջաններում»։

Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուն CBS-ի «Face the Nation» հաղորդման ընթացքում հայտնել էր, որ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունը կարևոր է ՀԱՄԱՍ-ի դեմ հաղթանակ ապահովելու համար։

«Երբ մենք սկսենք Ռաֆահում գործողությունը, մարտերի ինտենսիվ փուլն ավարտին հասցնելու համար շաբաթներ են պետք․ ոչ թե ամիսներ, այլ շաբաթներ», - ասել է Նեթանյահուն՝ նշելով, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը կարող է ավարտվել այս գարնանը:

Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի 4 գումարտակներ կենտրոնացած են Ռաֆահում, որտեղ նաև գտնվում է 1,3 միլիոն տեղահանված պաղեստինցի։

Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ Ռաֆահում ցամաքային գործողությունը կարող է հետաձգվել, եթե իսրայելցի պատանդների վերադարձի և հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերվի ՀԱՄԱՍ-ի հետ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը մոտենում է 29 700-ի, վիրավորների թիվը գերազանցել է 69 800-ը։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում