Հայաստանում սպասվում է գերազանցապես առանց տեղումների եղանակ, որը 4-5 աստիճանով ցրտելուց հետո նույնքան կտաքանա
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում սպասվում է գերազանցապես առանց տեղումների եղանակ, որը 4-5 աստիճանով ցրտելուց հետո նույնքան կտաքանա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1131082.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքում փետրվարի 25-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 26-ին՝ Լոռու և Տավուշի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 27-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին կնվազի 4-5 աստիճանով, փետրվարի 29-ից մարտի 1-ին նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 25-ի ցերեկը Երևանի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ: Փետրվարի 26-29-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։