Տնտեսություն

«-46°C» ձմեռային փառատոնը հյուրընկալել էր ձմեռային արկածային տուրիզմի սիրահարներին

2 րոպեի ընթերցում

«-46°C» ձմեռային փառատոնը հյուրընկալել էր ձմեռային արկածային տուրիզմի սիրահարներին

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «-46°C» ձմեռային փառատոնը Շիրակի մարզի Ամասիա համայնքում հյուրընկալել էր ձմեռային արկածային տուրիզմի սիրահարներին։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կազմակերպիչները նշում են, որ փառատոնը զարգացման բրենդն է, որը ստեղծվել է Շիրակի մարզում Եվրամիության գյուղական զարգացման «Լիդեր» մեթոդաբանությամբ աշխատող «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի կողմից, նպատակ ունենալով տեղացի դերակատարներին ձմեռային արկածային տուրզիմի զարգացման շուրջ միավորելով, զարգացնել Շիրակի հյուսիսը։ Փառատոնին այս տարի միացան շուրջ 500 մասնակիցներ։

«Ուրախ եմ ներկա գտնվել միջոցառմանը, որի նպատակը մարզի, ինչու ոչ, նաև այլ մարզերի բնակիչների ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցն ապահովելն է, իհարկե, նաև Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելն ու տուրիզմի զարգացման համար նոր ու հետաքրքիր քայլեր ձեռնարկելը։ «-46°C» ձմեռային փառատոնը բոլորիդ հնարավորություն կտա վայելելու ձմռան վերջին օրերն ու ձմեռային մարզաձևերի պարգևած հաճելի զգացողությունները»,- ողջունելով միջոցառման հյուրերին՝ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

«Լիդեր» մոտեցումը Շիրակի մարզում իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում