Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան նախատեսում է 2025 թվականին 311 միլիոն դոլար ծախսել հրետանային զինամթերքի արտադրության մատակարարման շղթաների ձեռքբերման և ընդլայնման վրա՝ Ուկրաինայի պաշարներն ավելացնելու համար:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել են բրիտանական կառավարության գրասենյակից:

Մամուլի հաղորդագրության մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ Մեծ Բրիտանիան շուրջ 10 տարի միջազգային աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայի Զինված ուժերին:

Ըստ աղբյուրի՝ 2015 թվականից ի վեր երկրում վերապատրաստվել են ավելի քան 60 հազար ուկրաինացի զինվորականներ, ընդհանուր առմամբ՝ 2022 թվականից ի վեր Լոնդոնը Կիևին հատկացրել է գրեթե 15,2 միլիարդ դոլար ՝ տնտեսական, հումանիտար և ռազմական օգնության համար:

Հայերեն Русский

Թուրքիա են ժամանել Իսրայելի կողմից ազատ արձակված 15 պաղեստինցի բանտարկյալներ

ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու՝ Թրամփի պլանն անվանել է «ծիծաղելի և անհեթեթ»

Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին

Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այն վերածել Ռիվիերայի

ՀՀ ՄԻՊ֊ն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն»-ի նախագահին

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Թուլսի Գաբարդի թեկնածությունը Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի իրավիճակը Հարավային Կովկասի վրա. մեկնաբանում է ամերիկյան Quincy Institute-ի փոխտնօրենը

Բաքուն փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով. Պետրոսյան

Խաղաղության պայմանագրի նախագծում կային շատ զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն. Փաշինյանն այցելել է Ատլանտյան խորհուրդ

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ