Միջազգային

Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների կողմից զինծառայության սահմանման ցանկացած քայլ կազդի Ռուսաստանից Եվրոպայի պաշտպանության վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Sky News-ի հետ զրույցում հայտարարել է պաշտոնյան:

Հարցին, թե արդյոք նա կողմ է պարտադիր զինվորական ծառայությանը, բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է, որ ինքն ուրախությամբ կիսում է իր գործընկերների հետ սեփական երկրի փորձը, որը վերականգնել է պարտադիր զինվորական ծառայությունն անցյալ տարի:

«Մենք կարծում ենք, որ դա շատ լավ գաղափար է մեզ համար», - ասել է արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները նույնպես կարող են դիտարկել նման հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում