Հասարակական

Հայաստանում եղանակը 4-6 աստիճանով կցրտի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակը 4-6 աստիճանով կցրտի

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում՝ փետրվարի 24-ի ցերեկը, 25-26-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն՝ քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։

Yerevan_24_02_24.png (17 KB)

Armenia_24_02_24.png (160 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում