Պաշտոնական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում