700 կտոր գիրք՝ Գավառ համայնքի դպրոցների գրադարաններին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրենի լեզվի օրվա շրջանակում Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում տեղի է ունեցել գրքի նվիրատվություն և գրական ցերեկույթ։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համաձայնեցնելով՝ ճանաչված մտավորական, դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Թորգոմ Դռնոյանն իր անձնական գրադարանից, ինչպես նաև իր հեղինակած գրքերից շուրջ 700 կտոր գրականություն է նվիրաբերել Գավառ համայնքի դպրոցների գրադարաններին։

Դպրոցները ստացել են գիրք-նվերներ նաև մարզային գրադարանից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերով հրատարակված գրականությունից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի Վ․Պետրոսյանի անվան մարզային գրադարանից՝ միջոցառման հյուրերն էին Սարուխան համայնքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 , Գեղարքունիք համայնքի և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների ներկայացուցիչները։

Միջոցառումը բացել են գրադարանի ակտիվ ընթերցողները, այնուհետև այն շարունակել են Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ Ա դասարանի աշակերտները՝ ներկայացնելով Թումանյանի հեքիաթներից մի փունջ։ Միջոցառումը համեմվել է երգ ու պարով, Կոմիտասի երգերով, կատակ-երգերով։

Դպրոցները նույնպես դատարկաձեռն չեն եկել գրադարան, նրանք նույնպես գրքեր են նվիրել մարզային գրադարանին։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը