Քաղաքականություն

Հայաստանի կողմից զինամթերքի գնումն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի․ Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կողմից զինամթերքի գնումն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ է դրել նորացնել և արդիականացնել սեփական զինված ուժերի կարողությունները։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Սա ենթադրում է, որ մենք ունենք և՛ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն և՛, իհարկե, գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ։ Մեր մոտեցումը հետևյալն է․ Հայաստանի Հանրապետությունը զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից, և մեր պարտավորությունն է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը։

Եվ, անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք-զինամթերքի գնումը»,- ասաց Պապիկյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում