Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այդ մասին ասել է France 24-ին տված հարցազրույցում։

«Վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հայտարարություններ։ Ըստ էության, Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» անվանում է Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ տարածքով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են: Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է,որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին։

Առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից որոշակի հարուցվող դժվարությունները։ Երկրորդը՝ ամենաբարձր մակարդակով հնչող հրապարակային խոսույթն է, որը, եթե կարճ ներկայացնեմ, Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում։ Երրորդը՝ ագրեսիվությունն է սահմանին։ Օրինակ, վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք․ այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ։ Նրանք հայտարարել էին, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել, և, եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ։ Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ բերում է շատ հայաստանյան և միջազգային փորձագետների, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա»,- ասել է Փաշինյանը։

Հայերեն العربية English Español فارسی Türkçe 中文

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին