Քաղաքականություն

Ճապոնիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և իսկապես ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ դեսպան Յուտակա Աոկի

6 րոպեի ընթերցում

Ճապոնիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և իսկապես ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ դեսպան Յուտակա Աոկի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը հանդիսավորությամբ նշեց այդ երկրի ազգային տոնը՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան 64-րդ ամյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկին ասաց որ Ճապոնիան և Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ՝ հարուստ պատմությունից մինչև գեղեցիկ բնությունը, մշակույթն ու ավանդույթները։ Դեսպանն առանձնահատուկ նշեց, որ Հայաստան գալուց առաջ իր հայրենիքում վայելում էր Ֆուձիյամա լեռան տեսարանը, իսկ երբ ինքնաթիռով ժամանեց Երևան, պատուհանից տեսավ Արարատ լեռը, որը, դեսպանի խոսքով, հայերի համար խորհրդանիշ է, ինչպես Ֆուձիյաման ճապոնացիների համար։

«Ճապոնիան և Հայաստանը գործընկերներ են, որոնք կիսում են ժողովրդավարության, օրենքի գերակայության և Մարդու իրավունքների հիմնարար արժեքները։ Մենք կարող ենք միասին աշխատել՝ պահպանելու և ամրապնդելու ազատ և բաց միջազգային աշխարհակարգը՝ հիմնված օրենքի գերակայության վրա։ Ճապոնիայի կառավարությունն ամուր կանգնած է Հայաստանի կողքին և կշարունակի աջակցել երկխոսության միջոցով այս տարածաշրջանի հետ կապված խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն միտված Հայաստանի ջանքերին»,- ասաց դեսպան Աոկին։

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար Ճապոնիան սերտորեն համագործակցում է Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների հետ և արդեն 2 միլիոն դոլար է տրամադրել ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի միջոցով ՝ որպես անհետաձգելի օգնություն։

«Մեզ համար կարևոր օրակարգն այժմ տեղական համայնքներում տեղահանված մարդկանց ինտեգրումն է։ Ճապոնիան շուտով Հայաստանին մոտ 3 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԶԾ-ի սոցիալական ինտեգրման ծրագրի շրջանակում։ Ինչպես ասացվածքն է ասում՝ իսկական ընկերը երևում է նեղության մեջ։ Ճապոնիան իսկապես ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Որպես երկկողմ հարաբերությունների հիմքերն ամրապնդելու առաջին քայլ՝ կարևորում ենք փոխըմբռնման խթանումը։ Ճապոնիան և Հայաստանը շարունակում են համագործակցել մշակույթի, կրթության և մարդկանց միջև շփումների ոլորտում, որպեսզի մեր երկու ժողովուրդները կարողանան ավելի մոտիկից զգալ միմյանց։ Այս համատեքստում շատ կարևոր է հաջորդ տարի հայկական կողմի մասնակցությունը «Օսակա Էքսպո»-ին, ինչը հիանալի հնարավորություն է ժամանակակից ու բազմազան Հայաստանի հմայքը ներկայացնելու Ճապոնիային ու ամբողջ աշխարհին։ Եկեք լինենք միասնական և միասին աշխատենք համատեղ ապագայի համար»,- ասաց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը։

Միջոցառմանը ներկա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել բարեկամության ոգու և ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը։

«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը՝ բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը մեր տարածաշրջանում ու ողջ աշխարհում կայուն խաղաղության և ժողովրդավարության զարգացման գործում»,- ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետը հատուկ ընդգծեց Ճապոնիայի կառուցողական դերը և հավասարակշռված դիրքորոշումը մեր տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների կարգավորման համատեքստում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների հասցեագրմանն ուղղված հումանիտար աջակցության համար։

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը և Ճապոնիան աշխարհագրական առումով միմյանցից բավականին հեռու են, մեզ միավորում է սեփական յուրօրինակ մշակույթի, լեզվի և հազարամյակների պատմության նկատմամբ հարգանքն ու հպարտությունը, ինչպես նաև ներդրումը համամարդկային արժեքների ձևավորման ու զարգացման գործում։ Ճապոնիան շարունակական զարգացման և բարգավաճման համար ամենօրյա պայքար մղող երկրի վառ օրինակ է մեզ համար։ Հայ ժողովուրդը չի մոռանում Ճապոնիայի կողմից անցած տարիների ընթացքում ցուցաբերված աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման, բնապահպանական կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։

Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի՝ որպես առաջատար տնտեսություններից մեկի հետ համագործակցությունը և հավելեց, որ 2025 թվականին Օսակա քաղաքում կայանալու է «Էքսպո-25» համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցությանը մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս։ Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանն ուրախությամբ կներկայացնի իր առանձնահատկությունները մշակույթի, զբոսաշրջության, կրթության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ ՀՀ փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ հետագա համագործակցությունն ավելի կխորանա և կընդլայնվի՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Մանվել Մարգարյան

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Իրաքը կձգտի մինչև 2025 թվականի սեպտեմբեր հասնել իր տարածքից կոալիցիոն զորքերի դուրսբերմանը. Reuters

Քաղաքականություն

Իրաքը կձգտի մինչև 2025 թվականի սեպտեմբեր հասնել իր տարածքից կոալիցիոն զորքերի դուրսբերմանը. Reuters

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Իրավունք

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում