Միջազգային

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից գյուղմթերքի ներկրումը

1 րոպեի ընթերցում

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից գյուղմթերքի ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լատվիայի խորհրդարանի որոշմամբ՝ արգելվել է Ռուսաստանից և Բելառուսից գյուղմթերքի ներկրումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Լատվիայի Սեյմի մամուլի ծառայությունը:

«Սեյմը փոփոխություններ է ընդունել գյուղատնտեսության և գյուղի զարգացման մասին օրենքում, որոնք արգելում են Ռուսաստանից և Բելառուսից Լատվիայում սպառման համար գյուղատնտեսական և կերային արտադրանքի ներմուծումը», - ասվում է Լատվիայի խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Այն ապրանքների վրա, որոնք Լատվիայով տարանցվում են ԵՄ այլ երկրներ, այդ արգելքը չի տարածվում։

Այս արգելքը չի տարածվում Լատվիայով ԵՄ այլ երկրներ տարանցիկ ապրանքների վրա։

Արգելքը սահմանվել է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում