Միջազգային

Գերմանիան պնդում է, որ Ուկրաինային արագ զենք մատակարարվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Ուկրաինայի համար շատ կարևոր է Եվրամիության կողմից տրամադրվող օգնության արագ մատակարարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ-ում Գերմանիայի ներկայացուցչին։

«Այդ երկրի համար որոշիչ նշանակություն ունի ռազմական ապրանքների արագ մատակարարումն՝ առանց ավելորդ բյուրոկրատական ​​ընթացակարգերի», - Եվրամիությունում Գերմանիայի ներկայացուցիչ Միխայել Կլաուսը հայտնել է dpa գործակալությանը Ուկրաինայի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցների հատկացման շուրջ Բրյուսելում անցկացված հերթական բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ հատկապես արդյունավետ և արագ է աշխատում առանձին երկրների կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Եվրամիությունն այս տարի պլանավորում է լրացուցիչ 5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար. այդ գումարից Գերմանիան պետք է վճարի մոտավորապես մեկ քառորդը, այսինքն՝ 1,3 միլիարդ եվրոն։ Դրա հետ մեկտեղ Գերմանիայի կառավարությունն իր հերթին Կիևին ավելի քան 7 միլիարդի ռազմական օգնություն է խոստացել 2024 թվականին և ձգտում է, որ այդ վճարումները ճանաչվեն որպես Գերմանիայի ներդրում ԵՄ մակարդակով Ուկրաինային աջակցելու գործում։

Հայերեն Русский

Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Առողջապահության նախարարը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

ԱՄՆ-ը կուսումնասիրի ՌԴ-ի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում և ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը. Մարկո Ռուբիո

ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել ստրկական աշխատանքի հարկադրելու մեջ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել 30-օրյա հրադադարի վերահսկման համար

Թբիլիսին՝ 3 օրում. Ու՞ր գնալ, ի՞նչ ուտել և ինչպե՞ս խնայել Mastercard Travel Benefits-ի միջոցով