Միջազգային

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստում են նոր օրենք՝ ֆերմերներին աջակցելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստում են նոր օրենք՝ ֆերմերներին  աջակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է նոր միջոցներ ձեռնարկել ՝ ապահովելու ֆերմերների եկամուտների աճը և արդար գնագոյացման երաշխիքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Գաբրիել Աթալը՝ ի պատասխան գյուղատնտեսության ոլորտում աշխատողների շարունակվող բողոքի ակցիաների։

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի կառավարությունը մի շարք հատուկ միջոցներ է մշակում ֆերմերների եկամուտների ավելացում ապահովելու համար։

Նախատեսվում է, որ օրենքը պատրաստ կլինի մինչև ամառ, այն կլինի ի հավելումն արդեն իսկ գործող EGALIM-ին, որը մանրածախ ցանցերին պարտավորեցնում է գյուղմթերք գնել արդար գներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում