Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի շրջանակում քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը:
Good discussion with PM @NikolPashinyan on EU-Armenia relations and Armenia-Azerbaijan normalisation.
The agenda of peace, stability and prosperity for the South Caucasus is high on EU’s agenda.
— Charles Michel (@CharlesMichel) February 20, 2024
«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումն ու բարգավաճումն առաջնային են ԵՄ օրակարգում»,- գրել է Միշելը։
Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել էր Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Գերմանիայի կանցլերի եռակողմ հանդիպումը։