Մշակույթ

Բազմաբնույթ միջոցառումներ, զեղչված գրքեր. մեկնարկեց «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը, որն իր շուրջ է համախմբում թե՛ փոքրիկ, թե՛ հասուն ընթերցողների, մեկնարկեց փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը:

Բացմանը հայտնի դարձան «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակակիրները, որոնք պարգևատրվեցին հետաքրքիր նվերներով ու վկայականներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, նախքան մրցանակներ հանձնելը, շնորհավորեց եռատոնի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան, Գիրք նվիրելու օրվա և տոնավաճառի 20-ամյակի առթիվ:

«Ինձ համար անչափ հաճելի է վկայականներ հանձնել տարվա լավագույն ընթերցողներին: Ուզում եմ հուսալ, որ ընթերցանությունը նրանց համար ժամանց չէ, այլ ապրելակերպ և գիտելիք ստանալու աղբյուր»,- նշեց Տոնոյանն ու հավաստիացրեց, որ լավագույն ընթերցողն է Հայաստանի Հանրապետության լավագույն քաղաքացին:

Մրցանակների արժանացան Մարի Ղազարյանը, Ռոսլի Ալեքսանյանը, Տաթև Թումաղյանը, Յանա Օհանյանը, Հասմիկ Եղոյանը, Մարիամ Մայիլյանը, Սերգեյ Օհանյանը և այլք: Նրանք նշեցին, որ հիմնականում նախընտրում են դետեկտիվ ժանրի գրականություն՝ Ագաթա Քրիստի, Արթուր Կոնան Դոյլ, սիրում են նաև հայ հեղինակների գրքերը:

Փոքրիկ ընթերցողների մի խումբ էլ, որ հետաքրքրությամբ հետևում էր մրցանակակիրներին, նախընտրում է Հովհաննես Թումանյանի, Խնկո Ապոր և այլ հեղինակների ստեղծագործություններ ընթերցել:

Ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում, որը տևելու է մինչև փետրվարի 21-ը, անցկացվելու են բազմաբնույթ միջոցառումներ տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։ Այցելուները հնարավորություն կունենան ցուցահանդես-տոնավաճառին մասնակից հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքերը հատուկ զեղչերով:

Այցելուները հնարավորություն կունենան ունկնդրել Թումանյանի պատմվածքների ընթերցանությունը, մասնակցել խաղ-վիկտորինաների:

Հայերեն

Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

Կայացել է ՆԳՆ ոստիկանության հրաձգության առաջնությունը

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի նոր առաջարկներ է փոխանցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․NYT

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին