Մշակույթ

Հայտնի են Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները

7 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի գրողների միությունն անցկացրեց ամենամյա գրական մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ հանձնեց տարբեր ժանրերում ստեղծագործող ժամանակակից հեղինակներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ հանձնելու են մրցանակներ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի անվան և այլ անվանակարգերում, Ծաղկաձորի և Սևանի հանգստյան տների, Հայկական գրական հիմնադրամի և այլ մրցանակներ:

«Նախորդ տարի հրապարակեցինք Արցախի գրողների յոթ գիրք, որոնց շնորհանդեսներն այստեղ իրականացրինք: Գրքերի ստեղծմանը, բնականաբար, մասնակցել են Արցախի գրողներն ու իրենց գրքերով ներկայացրել Արցախի պաշարված, հոգեբանական ծանր ու մղձավանջային օրերն ու ամիսները»,- նշեց նա:

Դերենիկ Դեմրիճյանի անվան մրցանակն արձակ ժանրում տրվեց Ներսես Խառատյանին՝ «Գործուղում Վիեննա» գրքի համար: Այն Խառատյանի դետեկտիվ ստեղծագործությունների շարքից թվով յոթերորդն է: Նախորդների նման ընթերցվում է լարված, չթուլացող հետաքրքրությամբ ու մեկ շնչով:

8D1A2761.jpg (487 KB)

«Մինչ օրս յոթ նման ստեղծագործություն եմ գրել: Դա իմ կյանքի գործն է եղել, քանի որ երկար տարիներ քննիչ եմ աշխատել, դատախազի օգնական: Մոտ քառասուն տարի այս բնագավառում եմ եղել, ուստի չէի կարող անտարբեր անցնել այդ թեմայի կողքով»,- նկատեց նա:

Հեղինակի խոսքով՝ եղել են ու կան հայ գրողներ, որոնք դետեկտիվ ժանրում են ստեղծագործում, սակայն բաց կա, որը որոշել է լրացնել: «Իմ յոթ գրքերը տարբեր պատմություններ են պատմում, սակայն բոլորի միջև օրգանական կապ կա, ու հիմնական հերոսը նույն մարդն է»,- նշեց հեղինակը:

Խառատյանը հինգ անգամ ՀԳՄ մրցանակի է արժանացել, սակայն ամեն անգամ նորովի է այն ընդունում, ոգևորվում, ասում է՝ զգում է այն, ինչ գրողը՝ առաջին տպագիր գիրքը տեսնելիս:

Ավետիք Իսահակյանի մրցանակն էլ պոեզիա ժանրում տրվեց Շանթ Մկրտչյանին՝ «Կոնտրապունկտ» գրքի համար: Այն հեղինակի բանաստեղծությունների վերջին ժողովածուն է: «Սխալ եմ համարում թեմատիկ բաժանումների ենթարկել բանաստեղծական ժողովածուն, սակայն այսօրվա մեր մտահոգությունները, ապրումները, տեսիլները, պատկերացումները մեր երկրի, մեր վիճակի մասին մի առանձին հատվածում եմ ընդգրկել։ Ներառվել է խոհափիլիսոփայական քառյակների բաժին, որ գրվել է Գյոթեի «Ֆաուստ»-ի մոտիվներով, կա մորս հիշատակին նվիրված բաժին և «Կոնտրապունկտ» բաժինը, որտեղ զետեղվել են վերջին տարիներին գրված բանաստեղծությունները։ Չենք մոռացել նաև էպիգրամների մասին»,-պատմեց բանաստեղծը:

8D1A2773.jpg (447 KB)

Մկրտչյանը պատիվ է համարում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ ստանալը: Նրա խոսքով՝ տեղի մրցանակներն իրենց բարձրությունն ու անգնահատելի տեղն ունեն:

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը հրապարակախոսության ժանրում տրվեց Վրեժ Սարուխանյանին՝ «Հոգի ունենք տալու» գրքի համար:

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) հանձնվեց Ֆելիքս Բախչինյանին՝ «Նորվեգիայի պատմություն» գրքի համար:

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը տրվեց Սուրեն Դանիելյանին՝ «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները» գրքի համար:

Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկական գրականություն) ստացավ Անդրանիկ Կարապետյանը՝ «Խաղաղության գույնը» գրքի համար:

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը տրվեց Հենրիկ Էդոյանին, Վազգեն Սարգսյանի անվան ԵԿՄ մրցանակը՝ Արա Նազարեթյանին:

Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակին, որը Չարենցի անվան է, արժանացան Մարգարիտ Դերանցը՝ «Գմբեթավոր հովանոցը» գրքի համար, Նանեն՝ «Լավագույն տղերքը մենք ենք» գրքի համար:

Ավ. Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան մրցանակը՝ «Վարպետ» անվամբ, տրվեց Ավիկ Դերենցին:

Համահայկական գրական հիմնադրամի մրցանակներ տրվեցին Գագիկ Դավթյանին՝ «Ռուսական պոեզիա», Ետոն Գելմենի «Սպասում եմ քեզ», Աթթիլա Ֆ. Բալաշի «Վերաներկված վանդակաճաղեր» գրքերի թարգմանության համար, մրցանակ տրվեց Լյուդվիգ Կարապետյանին՝ (հատուկ մրցանակ) գրական մատենաշարի համար, Ռուզան Ասատրյանին՝ (հրապարակախոսություն) «Մեռած ողջերը» (7-րդ հատոր) գրքի համար, Լիլիթին՝ «Աստղաթագով աղջիկը» գրքի համար:

Երիտասարդ գրողի մրցանակը տրվեց Արթուր Մկոյանին՝ «Երազներ մահվանից հետո» գրքի համար:

Հայոց բանակին նվիրված ստեղծագործությունների մրցանակին արժանացան Սիրեկան Հովհաննիսյանը՝ (հետմահու) «Զորավարը» գրքի համար, Ռաֆայել Սահակյանը՝ «Իրիկնային տաղարան» (բանաստեղծ) գրքի համար:

Հատուկ (խրախուսական) մրցանակներ շնորհվեցին «Լուսաբերդ» հիմնադրամին՝ Արցախի յոթ գրողի հրատարակած գրքերի համար (խմբագիր՝ Կիմ Գաբրիելյան) և «Ծիծեռնակ» հրատարակչությանը՝ «Երբ Արցախը պաշարված էր» գրքի համար:

Գիրք նվիրելու օրը արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ՝ 2008 թվականից:

Տոնի շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում