Վարչապետը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչներին. նրա աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում վարչապետը նախ անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին, նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին և այլ թեմաների:
Նշվում է, որ վարչապետ Փաշինյանի եռօրյա աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է: