Քաղաքականություն

Գերմանիայի կանցլերը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլերը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլգամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Գերմանիայի կառավարության՝ հանդիպման վերաբերյալ հրապարակած հայտարարությունում:

«Եռակողմ հանդիպման ընթացքում կանցլերը կոչ է արել արագ ավարտին հասցնել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունները։ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են աջակցել դրան իրենց հնարավորությունների սահմաններում, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ Գերմանիայի կանցլերը դրական է գնահատել երկու կողմերի՝ տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ միջոցներով և առանց ուժի կիրառման լուծելու վերաբերյալ փետրվարի 17-ին հայտնած հանձնառությունը:

Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը կայացել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Դրանից առաջ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ էր ունեցել Շոլցի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում