ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 1890 ուսանող ՀՀ պետական բուհերում ուսման վարձի փոխհատուցում է ստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1897 ուսանող արդեն ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում և հանդիսանում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրի շահառու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 16-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթության իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված աջակցության երկու ծրագրերի ընթացքը։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4640 սովորող, որից 2116-ը ԼՂ-ում սովորել են բարձրագույն, իսկ 2524-ը նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում»,-ներկայացրել է Հայոցյանը։

Կառավարության մյուս ծրագրով ուսման վարձի փոխհատուցում է նախատեսվում ՀՀ բուհերի ուսանող հանդիսացող ԼՂ այն քաղաքացիներին, ում ընտանիքի անդամները բռնի տեղահանվել են։ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է ՀՀ նախնական, միջին և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը։

Ծրագրի շրջանակում նախնական հայտերի հիմքով աջակցություն է ստանում 844 շահառու։

«Թվային տվյալները երկու ծրագրերի դեպքում դինամիկ են, քանի որ ունենք որոշակի հոսունություն։ Այդ պատճառով բուհերից ունենում ենք թարմացված տեղեկության հավաքագրման գործընթաց»,-եզրափակել է Հայոցյանը։

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը