Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում կայանալիք ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը։

«Մարտի 21-ին Բրյուսելում ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողով է կազմակերպվում, որին իր մասնակցությունն արդեն հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ ժամանակ կլինի Բրյուսելում եւ հնարավորություն կունենա հանդիպել Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է դեսպանը՝ անդրադառնալով Հայաստանի և Բելգիայի միջև առաջիկա բարձրաստիճան այցերի մասին հարցին։

Ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովն անցկացվելու է Բրյուսելում՝ մարտի 21-22-ը։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնում է, որ սա լինելու է ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովը համախմբելու է աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ ընդգծելու ատոմային էներգետիկայի դերը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Գագաթնաժողովը համանախագահելու են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում