Տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ հանձնառությունը պետք է դիտարկվի նաև որպես Եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մաս. Միրզոյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աննախադեպ գլոբալ անորոշություններով նշանավորված այս դժվարին ժամանակներում Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, պետք է դիտարկվի ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաև Եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս՝ ուղղված այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Այս մասին փետրվարի 14-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Լյուքսեմբուրգում Հայաստանի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացման արարողության ժամանակ։ Արարողությանը մասնակցել է նաև Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է.

«Ձերդ գերազանցություն նախարար Բետել, հարգելի՛ Քսավյե,

Ձերդ Գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ հյուրեր,

Ուրախ եմ վերադառնալ Լյուքսեմբուրգ 2022թ. իմ առաջին այցից ուղիղ երկու տարի անց: Այս տարիների ընթացքում մենք արդեն ձևավորել ենք ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն, բայց այսօրվա իրադարձությունը մեր երկու բարեկամ երկրների հարաբերություններում նոր էջ է հանդիսանում:

Լյուքսեմբուրգում Հայաստանի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը վկայում է հարաբերությունների ամրապնդման և մեր բազմաշերտ համագործակցության արդյունավետ առաջմղման հարցում Հայաստանի հանձնառության մասին: Ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումը նաև հարգանքի դրսևորում է այն արժեքներին, որոնք մենք կիսում ենք, և Լյուքսեմբուրգի կողմից վերջին տարիներին ցուցաբերած կարևոր աջակցությանը:

Կարևոր է ընդգծել, որ Հայաստանին և Լյուքսեմբուրգին միավորում են հատկանշական դիմակայունությամբ և վճռականությամբ բնութագրվող պատմական զուգահեռները: Լյուքսեմբուրգը հաջողությամբ հաղթահարել է դժվարությունները՝ ի ցույց դնելով, որ անգամ հակամարտային իրավիճակներում փոքր ազգն ունակ է հարթել իր ճանապարհը դեպի խաղաղություն և բարգավաճում:

Աննախադեպ գլոբալ անորոշություններով նշանավորված այս դժվարին ժամանակներում Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, պետք է դիտարկվի ոչ միայն որպես մեր քաղաքացիների բարգավաճման նախապայման, այլ նաև Եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մի մաս՝ ուղղված այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Եվ այս կարևոր ճանապարհին համախոհ գործընկերների հետ իրական համագործակցությունը անգնահատելի արժեք է։

Այսպիսով, եկե՛ք միասին աշխատենք ընդհանուր նպատակների իրականացման ուղղությամբ. միայնակ մենք կարող ենք շատ քիչ բան անել, մինչդեռ միասին՝ շատ ավելին:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորիս այս առանձնահատուկ իրադարձության կապակցությամբ։

Շնորհակալություն»:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը