Պաշտոնական

Կարեն Գրիգորյանն ու Թեմուր Շահնազարյանը նշանակվել են Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանն ու Թեմուր Շահնազարյանը նշանակվել են Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ

ԵՐԵՎԱՆ,14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարեն Գրիգորյանը ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով՝ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Նախագահի հրամանագրերի համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի առաջարկությունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արթուր Երոյանը ևս նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում