Սպորտ

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի մարզչական կազմում նոր համալրում կա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի մարզչական կազմում նոր համալրում կա

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզչական շտաբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Ալեքս Զամպիերը համալրել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը:

Ամերիկացի մասնագետ Ալեքս Զամպիերը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի օգնական:

35-ամյա մարզիչը 2021-2022 մրցաշրջանում ընդգրկված է եղել «Դետրոյթ Փիստոնս»-ի մարզչական շտաբում։ Ներկա պահին Զամպիերը հանդիսանում է բելգիական «Լիեժ Բասկետ»-ի գլխավոր մարզիչը։

Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուընկալի Ալբանիայի հավաքականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում