Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց է համարում երկխոսությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց է համարում երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հասնելու լավագույն միջոցը երկխոսությունն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք ակնհայտորեն աջակցում ենք այդ հարցի շուրջ շարունակական երկխոսությանը։ Կարծում ենք, որ դա լավագույն միջոցն է հակամարտության կայուն ավարտի հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան», - ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։

Պետքարտուղարության խոսնակը միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել լրագրողի այն հարցը, որ կողմերը փորձում են բանակցային գործընթացը շարունակել առանց միջնորդների։

Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում