Հայաստանի ժողովրդական արվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում 2024 թ. փետրվարի 2-18-ն անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 37-րդ միջազգային փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանից փառատոնին մասնակցում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրում ընդգրկված վարպետներ` ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք), գորգագործության վարպետներ Սուզաննա Ավետիսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Ջրվեժ համայնք) և Անի Մարտիրոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Զառ համայնք):

Ցուցադրությանը հիմնականում ներկայացված է հայկական գործվածքը՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոնին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ամրագրված է 2022 թ. հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում:

Այն ուղղված է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանն ու փոխհարստացմանը: Միտված է նաև Հնդկաստան-Հայաստան մշակութային համագործակցության խթանմանը` որպես հնդիկ և հայ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանության լավագույն դրսևորում:

Հայերեն

ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի մեկնարկը

Համահայկական ձմեռային խաղեր. լեռնադահուկի մրցաշարի տղամարդկանց պայքարում լավագույնները Երևանի թիմից են

Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի

Ավանդների, վարկերի և այլ հոսքերի հետ կապված տվյալներն ինքնաշխատ կերպով կլրացվեն հայտարարագրում

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո 11 մարդ է զոհվել

Երևանում շենքերից մեկի նկուղում պատից քարեր են պոկվել

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

ԱՄՆ պետքարտուղարությունը չվճարվող արձակուրդի կուղարկի USAID-ի բոլոր աշխատակիցներին. Wired

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են