Կոբախիձեն պաշտոնապես դարձավ Վրաստանի վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է հրաման Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին, որից հետո նա պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

«Վրաստանի նախագահն ստորագրել է հրաման Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, որպեսզի չառաջանան խոչընդոտներ տարերքի դեմ պայքարում, ընդունվեն համապատասխան ակտեր և ձեռնարկվեն միջոցներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Տարերքի դեմ պայքար ասելով՝ Վրաստանի նախագահը նկատի ունի երկրի մի քանի շրջաններում սողանքները, որոնք 11 մարդու կյանք են խլել։

Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնի համար ներկայացվել էր իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից, որը ղեկավարում էր մինչև նշանակումը։ Իսկ երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել և այժմ գլխավորում է իշխող կուսակցությունը։

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 10 դեմ ձայներով վստահության քվե էր հայտնել Իրակլի Կոբախիձեին, նրա առաջարկած կառավարության կազմին և կառավարության՝ «Եվրոպական պետության կառուցման համար» ծրագրին։

Հայերեն Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը