Գողության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել և կալանավորվել է
1 րոպեի ընթերցում
![Գողության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել և կալանավորվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1129913.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին Դրոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել 53-ամյա Անահիտ Ն.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) հոդվածների մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: