Պաշտոնական

Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2024 թվականի փետրվարի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում