Ուկրաինայում Հայաստանից ուղարկված հերթական մարդասիրական օգնությունն են ստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի ազգային ռազմաբժշկական կենտրոնը փետրվարի 8-ին Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանից հերթական մարդասիրական օգնությունն է ստացել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ, նվիրաբերվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։

Ինչպես հայտնում են դեսպանատնից՝ հումանիտար օգնության հանձնման արարողությանը ներկա էին նաև Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը և Ուկրաինայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Նախորդ մարդասիրական օգնությունը Դնեպրոպետրովսկի շրջանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ընթացիկ տարվա փետրվարի 1-ին, իսկ հաջորդը կտրամադրվի Խարկովի հիվանդանոցներից մեկին»,-նշել են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Հայերեն العربية فارسی Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին