Տարածաշրջանային

Սողանքներ Վրաստանում. Սուրամիում 40 ընտանիք է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Սողանքներ Վրաստանում. Սուրամիում 40 ընտանիք է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Սուրամի գյուղում (Շիդա Քարթլիի տարածաշրջան) ակտիվացել են սողանքային գործընթացները, ինչի պատճառով տարհանվել է 40 ընտանիք: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Սուրամիում սողանքային գործընթացներն ու հեղեղումներն ակտիվացել են հորդառատ անձրևների պատճառով։ Հատկապես տուժել է Զինդիսի բնակավայրը, որտեղ աշխատում են փրկարար խմբերը, ինչպես նաև պարեկային ոստիկանության բրիգադները։

Սուրամիում ավերածությունների կամ զոհերի մասին չի հաղորդվում, սակայն ջրածածկ են եղել ճանապարհները, մասնավոր տների բակերը։

Սուրամիում սպասում են երկրաբանների խմբի, որը տեղում կուսումնասիրի իրավիճակը: Այն ճանապարհները, որտեղ առկա է սողանքի վտանգ, փակ են:

Սուրամին առողջարանային գյուղ է Վրաստանում, ուր բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում տարվա բոլոր եղանակներին։

Վրաստանում վերջին օրերին եղանակը վատթարացել է։ Քամու, անձրևի և ձյան հետևանքով երկրի մի շարք տարածաշրջաններում ակտիվացել են սողանքները, ձնահյուսերը և հեղեղումները։

Հատկապես տուժել է Իմերեթի տարածաշրջանը, որտեղ սողանքի զոհ է դարձել 9 մարդ։ Բարձրլեռնային Աջարիայում սողանքի և ձնահյուսի հետևանքով զոհվել է 2 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում