Տարածաշրջանային

Վրաստանում փրկարարները գտել են սողանքի վերջին՝ 9-րդ զոհին

1 րոպեի ընթերցում

Վրաստանում փրկարարները գտել են սողանքի վերջին՝ 9-րդ զոհին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փրկարարները հայտնաբերել են սողանքի հետևանքով մահացած իններորդ մարդու դին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Սողանքը տեղի էր ունեցել Վրաստանի արևմտյան Բաղդատի մունիցիպալիտետի Ներգեթի գյուղում՝ լույս փետրվարի 7-ի գիշերը։ Հողի զանգվածը ծածկել է չորս բնակելի տուն։ Փրկարարներին հաջողվել է փրկել մեկ մարդու։ Որոնողական աշխատանքները տևել են 2 օր։

Եղանակը Վրաստանում կտրուկ վատացել է փետրվարի 6-ին: Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում տեղացել է մեծ քանակությամբ ձյուն, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։ Աջարիայի տարածաշրջանի բարձրլեռնային գոտում երկու մարդ է զոհվել սողանքի և ձնահյուսի հետևանքով։ Եղանակային վատ պայմանների պատճառով Վրացական երկաթուղին դադարեցրել էր միջքաղաքային գնացքների աշխատանքը, այն վերսկսվել է փետրվարի 8-ի առավոտյան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում