Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն են ուղարկել ԱՄՆ-ն, Իտալիան ու Շվեյցարիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան նախորդ տարի ուղարկվել է 35 մլն 649.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում են Իտալիան ու Շվեյցարիան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ:

Նախորդ տարի ուղարկված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 25 մլն 228.8 հազար դոլարը, կազմում է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը: Ծավալով երկրորդ տեղում են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները՝ 2 մլն 234.9 հազար դոլարի: Երրորդը մանածագործական իրերն են՝ 2 մլն 131.8 հազար դոլարի: Հայաստանը ստացել է նաև տարբեր արդյունաբերական ապրանքներ, սարքեր ու ապարատներ և այլ ապրանքներ:

Ինչ վերաբերում է երկրներին, ապա 2023-ին Հայաստանն ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 8 մլն 116 հազար դոլարի, որը կազմում է ստացված ամբողջ օգնության 22.8 տոկոսը, սակայն 2022-ի նկատմամբ ծավալը նվազել է 69.5 տոկոսով: Ուղարկած մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում է Իտալիան՝ 3 մլն 873.7 հազար դոլարով, 2022-ի նկատմամբ այն 4 անգամ ավելի շատ է: Երրորդ տեղում Շվեյցարիան է՝ 2 մլն 854.6 հազար դոլար ծավալով, 2022-ի նկատմամբ այն նվազել է 32.7 տոկոսով:

Հաջորդում են Գերմանիան՝ 2 մլն 144.3 հազար դոլար ծավալով, ապա Չինաստանը՝ 1 մլն 882.3 հազար դոլարով, Ֆրանսիան՝ 1 մլն 343.9 հազար դոլարով:

Ընդհանուր առմամբ ուղարկված մարդասիրական օգնության 46.8 տոկոսը բաժին է ընկել ԵՄ երկրներին, ԱՊՀ երկրներին՝ ընդամենը 0.1 տոկոսը, իսկ այլ երկրներին՝ 63.1 տոկոսը:

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский 中文

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի