Արեգունիում 2023 թվականին իրականացվել է սուբվենցիոն 2 ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության արտաքին ցանց, հիմնանորոգվել խմելու ջրատարի ներքին ցանցը։ Սուբվենցիոն 2 ծրագրի իրականացման համար ներդրվել է 14 միլիոն 697 հազար դրամ, որից 10 միլիոն 587 հազար 900 դրամը ՀՀ կառավարության, 4 միլիոն 110 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից՝ Արեգունի գյուղիարտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից և ավարտվել դեկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Արեգունի գյուղում կառուցվել է լուսավորության արտաքին ցանց՝ 2460 գծամետր երկարությամբ՝ ԼԵԴ համակարգով աշխատող 68 լուսատուի տեղադրմամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանցից օգտվում են Արեգունի գյուղի բոլոր բնակիչները։

Արեգունու խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիոն 840 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականիհոկտեմբերին և ավարտվել դեկտեմբերին։

Ծրագրի իրականացման արդյունքում Արեգունու խմելու ջրատար ներքին ցանցը հիմնանորոգվել է 100 մետր երկարությամբ, կառուցվել է 1 բաժանարար հանգույց, ինչի շնորհիվ գյուղի 40 տնտեսության խմելու ջրի մատակարարումը լիովին կարգավորվել է։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ