Հասարակական

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերանվանելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել  է Հայոց պատմությունը  Հայաստանի պատմության վերանվանելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախագծով կառավարությունը բացարձակապես չի հակադրում պետությունը հայրենիքին, այլ՝ ընդամենն արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունը հասկանալու, հետազոտելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։

«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով։ Մենք ուզում ենք պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ, որն այսօր այդպես չի»,-համոզմունք է հայտնել վարչապետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում