Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է այցելուների վերահսկողությունը սահմաններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի սահմանային հսկողության միջոցառումներն ուժեղացվել են, և ներդրվում են այցելուներին վերահսկելու նոր տեխնոլոգիաներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հայտնում է ներքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու Վախթանգ Գոմելաուրին։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում Վրաստան է մուտք գործել 7 մլն 157 հազար 742 օտարերկրացի։ Դրա հետ մեկտեղ տարանցիկ մուտքերը տարվա ընթացքում կազմել են 1,3 մլն, իսկ 24 ժամից պակաս ժամանակահատվածով մուտքերը՝ 1,6 մլն։

«Սահմանն առավելագույնս հսկվում է: Պետական ​​անվտանգության ծառայության հետ միասին մենք ստուգում ենք բոլորին: Խոսքը սահմանային հսկողության մասին է, դեմքերի ճանաչման համակարգի մոնտաժի մասին: Ներդրվել է նոր ծրագիր և ստուգվում է», - ասել է Գոմելաուրին:

Նրա խոսքով՝ նախորդ տարիների համեմատությամբ սահմանին հսկողությունը խստացվել է։

2023 թվականին մուտքերի ու ելքերի թվով առաջատարը ՌԴ քաղաքացիներն են, երկրորդ տեղում` Թուրքիայի քաղաքացիները, իսկ երրորդում՝ Հայաստանի քաղաքացիները։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս