Հասարակական

Այրվել է Ազատանի քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող վագոն-տնակը

1 րոպեի ընթերցում

Այրվել է Ազատանի քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող վագոն-տնակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 4-ին, ժամը 00։04-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի քարաղացի մոտակայքում այրվում է տնակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաղաց հաստոցի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում (մոտ 21 քմ):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00:32-ին, մարվել՝ 01:40-ին: Այրվել են վագոն-տնակը, ներսում՝ շինարարական գործիքներ և քարաղաց հաստոցի պահեստամասեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում