Պաշտոնական

Քննարկվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի 2023թ. գործունեության հաշվետվությունը

1 րոպեի ընթերցում

Քննարկվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի 2023թ. գործունեության հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին այցելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Արայիկ Հարությունյանի կողմից ընդգծվել է պետական համակարգում տեղեկատվական և ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների, ինստիտուցիոնալ ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և տնօրենի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տեղեկատվական և հանրային հաղորդակցության ոլորտում իրականացված միջոցառումների և կատարված աշխատանքի մասին:

Նշվում է, որ ամփոփիչ հաշվետվության մեջ զեկուցվել են արարողակարգային և պաշտոնական լուսաբանումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նախագծերին, միջոցառումներին՝ այդ թվում պետական և միջազգային մակարդակի, հանրային իրազեկման նոր մեխանիզմների ներդրման ու փորձագիտական գործունեությանն առնչվող աշխատանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում