Հասարակական

ՀՀ ՆԳՆ նախարարը ու ԵՄ պատվիրակության ղեկավարն այցելել են ՊԾ և ՕԿԿ վարչական համալիրի շինհրապարակ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ նախարարը ու ԵՄ պատվիրակության ղեկավարն այցելել են ՊԾ և ՕԿԿ վարչական համալիրի շինհրապարակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը փետրվարի 2-ին այցելել են Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։ Ներկա են եղել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Նախարարության և Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանին և Վասիլիս Մարագոսին է ներկայացվել ստորաբաժանումների վարչական համալիրների մանրակերտը, ըստ որի՝ առանձին վարչական շենքեր են նախատեսված Պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության Երևանի գնդի համար։ Շենքերն ունենալու են բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ տեխնիկական ապահովվածությունը՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։

«Ներկաները շրջել են տարածքում, եղել վարչական շենքերում, ծանոթացել մարզասրահի, հրաձգարանի, ծառայողական տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիի, լողավազանի շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի ընթացքում Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքները, որոնք կնպաստեն քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Արտակարգ և լիազոր դեսպանը, կարևորել է մեծ թափով ընթացող շինարարական աշխատանքներն ու նախագծված շենքային լուծումները, որոնք կերաշխավորեն աշխատանքի արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին կբարելավի ինչպես Օպերատիվ կառավարման կենտրոնի, այնպես էլ Պարեկային ծառայության աշխատանքը։ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել նաև շարունակելու աջակցությունը Ներքին գործերի նախարարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կարևորել է փոխգործակցությունը, ինչը նպաստում է նախարարության որդեգրած բարեփոխումների հաջող ընթացքին և ցանկալի արդյունքի հասնելուն։

Նշվում է, որ այցի ընթացքում ՆԳ նախարարը շինարարական աշխատանքների վերաբերյալ տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում