Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս
1 րոպեի ընթերցում
![Կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացու կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1129473.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները փետրվարի 2-ի ժամը 16։30-ի սահմաններում անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Դ․Վ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․Ս․-ին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում ծառայողները տեսակցության եկածի կոշիկի միջատակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոս։
Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։