Կումայրիի բաժնի ծառայողները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողին
1 րոպեի ընթերցում
![Կումայրիի բաժնի ծառայողները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1129397.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հունվարի 31-ին Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Ժիրայր Ա.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունվարի 15-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել Ինտերպոլի Հայաստանի ազգային կենտրոնական բյուրոն:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: