Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ազգային անվտանգության նոր ռազմավարության կարիք է տեսնում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ազգային անվտանգության նոր ռազմավարության կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ներկայիս ռազմավարությունը չի հասցեագրում առկա հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե գործող ռազմավարությունն այսօր որքանո՞վ է պիտանի, այն գործո՞ւն ռազմավարություն է, որն ունակ է այսօրվա անորոշ աշխարհում ապահովել անվտանգություն, սպասարկել անվտանգային մարտահրավերները:

«Ոչ, այսօր ունեցած ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան: Ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն»,-ասել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը պետք է արտահայտվի պետության լեգիտիմ տարածքային ամբողջականության շրջանակները և շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում