Քաղաքականություն

Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս ու Հայաստանը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս ու Հայաստանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում են հայերը, Հայաստանի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում՝

«Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում ենք մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետությունը: Նրանք իրենց պետականության և հանրային հարաբերությունների ընկալումն ընկալում են Հայաստանից ստացվող, Հայաստանից մղվող ազդեցությունների վրա. ինչպես է Հայաստանն իրենց վրա ազդում, ինչպես են և Հայաստանը, և Հայաստանի ընկալումներն ազդում իրենց ընկալումների վրա»,-ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ սա փոխադարձ պրոցես է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում