Հասարակական

Հրշեջները մարել են Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի ավտոտեխսպասարկման կետերից մեկի հրդեհը․ տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի ավտոտեխսպասարկման կետերից մեկի հրդեհը․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 1-ին, ժամը 12։14-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է ավտոտնակ․ ներսում ավտոմեքենա կա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիրի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում (մոտ 72 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։30-ին, մարվել՝ 12։45-ին։ Այրվել է շինության պլաստմասսե առաստաղը (մոտ 72 քմ) և ներսում կայանած «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսի շարժիչի խցիկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում