Ինչպես կարող է Չեխիան նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը․ մանրամասնում է Չեխիայի խորհրդարանի խոսնակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան անդրադարձել է հարցին, թե ինչպես կարող է Չեխիան նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չեխիայի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Չեխիան նպատակ ունի հասնել մի արդյունքի, երբ Հարավային Կովկասում կլինեն խաղաղ ու բարգավաճող երկրներ։

«Մենք միանգամայն աջակցում ենք երկրների ինքնիշխանությանը, բայց միևնույն ժամանակ լավագույն շրջանակը կլինի աջակցել երկրներին միջազգային մակարդակում՝ ՄԱԿ-ի կամ այլ մարմինների շրջանակում, որոնք ստեղծված են այս նպատակով: Մեր արժեքները հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության վրա, հետևաբար մենք միշտ փորձում ենք շեշտել այն, որ կարևոր է հոգալ մարդկանց մասին, հարգել մարդու իրավունքները՝ որպես առաջնահերթություն: Մենք կշարունակենք աջակցել փախստականներին, հարյուր հազարավոր անձինք ստիպված են եղել լքել իրենց տները։ Այս այցից հետո ես գնալու եմ Բաքու։ Մենք կարտահայտենք մեր աջակցություն հայ ժողովրդին»,- ասաց Ադամովան։

Հայերեն English فارسی Русский

Վահե Հովհաննիսյանը ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման և դրամական փոխանցումների կրճատման միջև ուղիղ կապ չի տեսնում

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումների տնտեսական ազդեցությանը

Պենտագոնը «լիակատար հաղթանակի» մասին է հայտարարել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու անհաջող փորձից հետո

Մարթա Կոսը հայտնել է, որ Մոլդովայի քաղաքացիներին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը համերաշխության դրսևորում է. Moldpres

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն Անթալիայում հանդիպել է Ֆիջիի գործընկերոջ հետ

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ